Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայերը ցանկանում են ծառայել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ես պարտադիր կբարձրացնեմ այդ հարցը` կապված Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայերի խնդրանքի հետ, ովքեր ցանկանում են զինվորական ծառայությունն անցնել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում»,- խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքով, իրեն դիմել են նաև այլ երկրների քաղաքացի հանդիսացող հայեր` խնդրելով հնարավորություն ընձեռել ծառայելու հայկական բանակում: Նա հաղորդել է նաև, որ յուրաքանչյուր զինակոչի ժամանակ Հայաստանի մոտ 400 քաղաքացիներ, ովքեր վաղուց բնակվում են արտասահմանում, կամավոր զորակոչվում են Հայաստանի ԶՈՒ շարքեր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---