Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին սատարում է ԱՄՆ 143 կոնգրեսական16 սեպտեմբերի 2010 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ֆլորիդա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ռոն Քլեյնը սատարում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձևին: Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), այդ մասին կոնգրեսականը հայտարարել է Փալմ-Բիչում հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ռոն Քլեյնը երկու անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատ և այժմ ֆինանսական և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ է: Ներկայումս 252 բանաձևին սատարում է 143 կոնգրեսական: ԱՀՀ-ն կոչ է անում քվերակության դնել բանաձևը մինչ Կոնգրեսում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները՝ ելնելով «մարդու իրավունքների պաշտպանության և ապագայում ցեղասպանությունների կանխարգելման» սկզբունքից: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |