16 սեպտեմբերի 2010 - 14:41 AMT
Գենադի Մարտիրոսյանը կպայքարի WBO Europe գոտու համար

«Ջեբ» փրոմոութերական ընկերությունը հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում «Յուբիլեյնի» սպորտի պալատում կազմակերպում է բռնցքամարտի երեկո:

Երեկոյի ծրագրում նախատեսվում է անցկացնել 5 վարկանիշային հանդիպում և 2 տիտղոսային մարտ: WBO Europe գոտու համար միջին քաշային կարգում (մինչև 72.6 կգ) կմենամարտեն Գենադի Մարտիրոսյանը (Ռուսաստան) և Վիկտոր Սան (Պորտուգալիա), հաղորդում է allboxing.ru-ն:

Դա լինելու է «Ջեբի» կողմից անցկացվող երկրորդ խոշոր շոուն 2010-ին, և երեկոյի «գլադիատորական» թեմատիկան կրկին կպահպանվի: Բայց այս անգամ դեկորացիանեը, լույսը և դահլիճի մթնոլորտը հանդիսատեսին կտանեն ոչ թե հին Հռոմի ժամանակներ, այլ ժամանակակից տեխնոլոգիական և ֆուտուրիստական մրցասպարեզ: Շոուն կոչվելու է «Ռինգի գլադիատորներ: Նոր կոլիզեյ»: