Հայ ոչ պրոֆեսիոնալ ռեժիսորների ֆիլմերը կարող են մասնակցել UNICA փառատոնին

PanARMENIAN.Net - Հայաստանը դարձել է UNICA Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի միության անդամ, ինչը թույլ է տալիս նրան մասնակցել UNICA ամենամյա միջազգային փառատոնին: Այդ մասին սեպտեմբերի 16-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ոչ պրոֆեսիոնալ կինոյի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը: Նա նշել է նաև, որ 2011-ի ապրիլ-հունիսին Հայաստանում տեղի կունենա ոչ պրոֆեսիոնալ կինոյի ազգային փառատոն, որի հաղթողները կմեկնեն Լյուքսեմբուրգ UNICA 2011 73-րդ միջազգային ոչ պրոֆեսիոնալ կինոյի փառատոնին մասնակցելու համար:

Ուղևորության և բնակության ծախսերը հոգում են հենց մասնակիցները: Սակայն 25տ-ից երիտասարդ մասնակիցների ծախսերը փառատոնն ընդունող երկրում UNICA կազմակերպչական կոմիտեն վերցնում է իր վրա:

Արտաշես Հովհաննիսյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է, 1988-ին ստացել է UNICA փառատոնի ոսկե մեդալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---