Արտակ Հանեսյան. Ամերիաբանկը մտադիր է մինչև տարեվերջ առնվազն 10 տոկոսով ավելացնել իր վարկային պորտֆելը

Արտակ Հանեսյան. Ամերիաբանկը մտադիր է մինչև տարեվերջ առնվազն 10 տոկոսով ավելացնել իր վարկային պորտֆելը

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև տարեվերջ առնվազն 10 տոկոսով ավելացնել իր վարկային պորտֆելը; Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնօրինության նախագահ, բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ըստ նրա, Ամերիաբանկի վարկային պորտֆելն այսօրվա դրությամբ կազմում է 76 մլրդ դրամ, դրան կհավելվի ևս 7-8 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի 30 տոկոսը կազմում են ՓՄՁ-ները՝ մոտ 25 մլրդ դրամ, իսկ միջին տոկոսադրույքը 13,6 տոկոս է:

Ինչ վերաբերում է բանկային տոկոսադրույքների միտումներին, ապա, ըստ մասնագետի, դրանք արդեն նվազել են, և այսօրվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգում իրոք գործում են շուկայական տոկոսադրույքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---