Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ աղետների հետևանքների վերացման գործում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» տարերային աղետների հետևանքների վերացման զորավարժությունները գերազանց անցան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի աղետների վարչության ներկայացուցիչ Ֆասիմ Բերկան Աթայը: Ըստ նրա, դա այլ երկրների փրկարարների հետ փորձը փոխանակելու լավ հնարավորություն էր: «Մենք դա շատ ենք գնահատում»,-ասել է Ֆասիմ Բերկան Աթայը:

Անդրադառնալով թիմերի համագործակցությանը՝ Աթայը նշել է, որ իրենք հնարավորություն չունեցան համագործակցել հայկական թիմի հետ, սակայն համագործակցեցին այլ երկրների հետ:

Մեկնաբանելով Հայաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության հնարավորությունը տարերային աղտեների հետևանքների վերացման հարցում՝ Ֆասիմ Բերկան Աթայը նշել է. «Սա միայն սկիզբն էր, ես կարծում եմ, որ ամեն տարվա հետ համագործակցությունը մեր երկրների միջև կզարգանա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---