«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն կրկին խախտել է բարեխիղճ մրցակցության հիմքերը

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն կրկին խախտել է բարեխիղճ մրցակցության հիմքերը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ի արտահերթ նիստում ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ նկատմամբ` անբարեխիղճ մրցակցության գործողության հնարավոր դրսևորման համար: Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում, երևանյան առևտրի կետերում հայտնաբերվել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրության տարբեր տեսակի հավկիթներ, որոնց վրա բացակայում է արտադրության ժամկետը:

Ընդ որում, նույն խախտման համար ընկերությունն, ի թիվս ձու արտադրող 4 այլ տնտեսվարողների, արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել հանձնաժողովի հուլիսի 28-ին կայացրած որոշմամբ`ստանալով որոշումն ուժի մտնելուց 20-օրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարություն: Օգոստոսի 30-ին` ժամկետը լրանալուց մեկ օր առաջ, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանձնարարությամբ, դարձյալ դիտարկումներ են կատարվել, որոնց արդյունքում պարզվել է , որ բոլոր ձու արտադրողներն արդեն վերացրել են խախտումը, բացառությամբ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---