Աշոտ Ավանեսյան. Ուկրաինան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ հաջողվել է խուսափել ազգամիջյան հակամարտություններից

Աշոտ Ավանեսյան. Ուկրաինան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ հաջողվել է խուսափել ազգամիջյան հակամարտություններից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին կայացել է Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի ղեկավար, Ուկրաինայի Հայերի ազգային համագումարի նախագահ Աշոտ Ավանեսյանի հանդիպումն ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Կնուտ Վոլեբեկի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է Ուկրաինայում:

Վոլեբեկի հետ զրույցում Ավանեսյանը նշել է, որ Ուկրաինան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ հաջողվել է խուսափել ազգամիջյան հակամարտություններից, որովհետև պետությունն ուշադիր է ազգային փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ: Ավանեսյանը նաև հաղորդել է, որ արդեն պատրաստ է նոր օրինագիծը «Ուկրաինայի էթնոազգային պետական քաղաքականության հայեցակարգի մասին», որը հնարավորինս համապատասխանում է երկրի բոլոր ազգային փոքրամասնությունների շահերին, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---