17 սեպտեմբերի 2010 - 11:52 AMT
Աղթամաի Սբ.Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագը խայտառակ փաստ է

ՀՅԴ կենտրոնական կոմիտեի արևելյան բյուրոն և Ռամկավար-Ազատական կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ սեպտեմբերի 19-ի պատարագը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում խայտառակ են անվանել: «Դա ոչ թե ուրախանալու առիթ է, այլ վշտանալու, և մենք ողջունում ենք բոլոր հայերն, որոնք անտեսում են այդ շոուն»,-ասվում է երկու ավանդական հայկական կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, կուսակցությունները կոչ են անում բոյկոտել նաև թուրքահայ դաշնակահար Շահան Արծրունու համերգը Նյու Յորքում, որը կազմակերպում է Թուրքիայի հյուպատոսությունը հոկտեմբերի 7-ին:

«Երկու քաղաքական կուսակցությունները համարում են այդ միջոցառումը հին մերժողական քաղաքականության շարունակությունը, որը խախտում է հայերի իրավունքները և Հայկական հարցի առաջացման պատճառները»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է The Armenian Weekly-ին: