ՀՀ նախագահ. Հայաստանը շեշտը դնում է ազգի մտավոր կարողությունների զարգացման վրա՝ համարելով դա երկրի ռազմավարական ռեսուրսը17 սեպտեմբերի 2010 - 12:04 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը փոքր տարածք ունեցող պետություն է, որը չունի նաև մեծ բնական ռեսուրսներ»,-ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, այդ պատճառով Հայաստանը շեշտը դնում է ազգի մտավոր կարողությունների զարգացման վրա՝ համարելով դա երկրի ռազմավարական ռեսուրսը: «Մենք օգնում ենք բնակարան ձեռք բերել ոչ միայն երիտասարդ գիտնականներին, այլ նաև մեր երիտասարդ ստեղծագործ մտավորականներին, երիտասարդ ընտանիքներին: Հայաստանի կայուն զարգացման երաշխիքը կրթված ու ապահովված երիտասարդն է»,-նշել է նախագահը: «Շախմատը միշտ առկա է եղել հայերի կենցաղում, հայկական ընտանիքներում: Անշուշտ, այն ավելի մեծ տարածում գտավ, երբ 1960թ. Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Շախմատը մարդու մոտ զարգացնում է նպատակասլացությունը, կարգապահությունն ու համակարգային ընկալումը: Դա շատ կարևոր է: Ես հպարտանում եմ մեր շախմատիստներով, նրանով, որ ՀՀ նախագահ դառնալուց շատ առաջ, ես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն էի»,-ասել է ՀՀ նախագահը: Նա նշել է,որ Հայաստանը իր ամենամեծ ռեսուրսը համարում է մտավոր ռեսուրսը: «Եվ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների ինտելեկտուալ ռեսուրսը, այլ նաև ողջ հայության: Այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի երկու երրորդը Հայաստանից դուրս է բնակվում: Ավելի մեծ ռեսուրս, քան այդ մարդիկ են, մենք չենք գտնի: Մի կողմից, իհարկե, վատ է, որ նրանք չեն ապրում Հայաստանում: Սակայն, մյուս կողմից, նրանք բնակվում են զարգացած հասարակություններում, որտեղ հսկայական հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում: Կապը այդ պետությունների հետ, բարձր տեխնոլոգիաների հետ արտերկրի հայերի միջնորդությամբ, այն շնորհն է, որ մենք պարտավոր ենք օգտագործել»,-ասել է Սերժ Սարգսյանը, գրում է ուկրաինական «Պրոֆիլ» ամսագիրը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |