«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է նոր՝ «Beeline Bonus» ծրագիրը

«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է նոր՝ «Beeline Bonus» ծրագիրը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) իր բջջային կապի բաժանորդներին առաջարկում է հավաքել բոնուսային միավորներ «Beeline Bonus» ծրագրի շրջանակում: Ֆիզիկական անձ հանդիսացող բջջային կապի բաժանորդները կուտակված միավորները կարող են փոխանակել գեղեցիկ համարներով (ոսկի, արծաթ կամ բրոնզ), կամ Beeline ցանցի ներսում անվճար րոպեներով և կարճ հաղորդագրություններով:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ցույց տալու, թե որքան է ընկերությունը կարևորում հաճախորդների վստահությունը, որը նրանք ցուցաբերեցին` ընտրելով Beeline որպես իրենց կապի օպերատոր: Մենք հետագայում նույնպես կառաջարկենք որակի բարձացմանը և ծառայությունների շրջանակի ընդլայմանն ուղղված ծրագրեր, որոնք հասանելի կլինեն մեր բոլոր բաժանորդների համար»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բոնուսային միավորներ գործում են անժամկետ: Կանխավճարային համակարգի բաժանորդներին դրանք տրամադրվում են օրվա ընթացքում հիմնական հաշվեկշռից ձայնային ծառայությունների և SMS ծախսերի համար: Հետվճարային համակարգի բաժանորդները բոնուսային միավորներ ստանում են յուրաքանչյուր ամսվա սկզբում կախված այն բանից, թե որքան է նախորդ ամսվա ընթացքում բաժանորդը ծախսել ձայնային և SMS ծառայություններից օգտվելու համար:

Կանխավճարային համակարգի բաժանորդը ստանում է 5 միավոր, եթե նա օրվա ընթացքում ծախսում է 50 դրամ ձայնային կամ SMS ծառայություններից օգտվելու համար: Օրվա ընթացքում միավորների առավելագույն քանակը 20 է:

«Beeline Bonus» ծրագրին մասնակցելու համար կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է գրանցվեն համակարգում` զանգահարելով *777# կարճ համարին: Հետվճարային համակարգի բաժանորդները ծրագրում գրանցվելու համար պետք է զանգահարեն 0674777 համարին: Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչ այդ մասնակցել են «Beeline Bonus» ծրագրին ավտոմատ գրանցվում են նոր ծրագրում` ստանալով նվեր 100 միավոր, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---