17 սեպտեմբերի 2010 - 14:00 AMT
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը պետք է փոփոխության ենթարկվի

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլգիական իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր կայացավ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի հանրային քննարկումը:

Նոր օրինագիծը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության էկոլոգիական փորձաքննության պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ Ազգանուշ Դրոյանը: Հանրային քննարկմանը ներկա էին ՀՀ ԱԺ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: