ՀՀ ԱԳՆ-ն Արձանագրությունների մասին. Երևան-Անկարա հաջորդ խաղը կկայանա, երբ Թուրքիան կմարզվի և կկարողանա դաշտ դուրս գալ

ՀՀ ԱԳՆ-ն Արձանագրությունների մասին. Երևան-Անկարա հաջորդ խաղը կկայանա, երբ Թուրքիան կմարզվի և կկարողանա դաշտ դուրս գալ

PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահի նախաձեռնությունը` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, առանց նախապայմանների էր: Մենք այդ գործընթացը սկսեցինք հենց այդ պայմանավորվածության հիման վրա: Մենք պայմանավորվել ենք երկու արձանագրությունների նախագծի շուրջ. դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմանի հարաբերությունենր զարգացնելու մասին: Այդ արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում առանց որևէ նախապայմանի: Դրանք պետք էր վավերացնել»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Թուրքիան, պատճառաբանելով երրորդ երկրներին, ասել է, որ չի կարող վավերացնել, որովհետև նրանք դժգոհ կլինեն: «Դա շարունակվեց մի քանի ամիս և պարզվեց, որ իրականում Թուրքիան սկսում է խոսել նախապայմանների լեզվով` կապված Հայոց ցեղասպանության հետ: Երկրորդ նախապայմանը նա կապեց ղարաբաղյան կարգավորման հետ, իբր, լուծեք այդ հարցը, հետո կխոսենք: Բայց մենք կարող ենք ասել. կարգավորեք Կիպրոսը, ձեր հարաբերությունները քրդերի հետ, հետո կխոսենք… Հայաստանը ստիպված էր ընդհատել գործընթացը: Մենք պատրաստ ենք շարժվել առաջ, գնդակը թուրքական դաշտում է: Հաջորդ խաղը կկայանա, երբ Թուրքիան կմարզվի և կկարողանա դուրս գալ դաշտ»,- ասել է Նալբանդյանը, գրում է «Սեգոդնյա.ua»-ն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---