17 սեպտեմբերի 2010 - 14:31 AMT
ՀՀ ՊՆ-ն չի բացահայտում գործի մանրամասները` կապված Youtube-ում տեղադրված տեսահոլովակի հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ սպան, որի ստորացումները հայ զինվորների նկատմամբ նկարահանվել են տեսախցիկով և տեղադրվել Youtube կայքում, ձերբակալվել է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ՊՆ հասարակայնության և մամուլի հետ կապի վարչությունը:

Սեպտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթը գրել է, որ դա Ղարաբաղում զորամասերից մեկի հրամանատարի տեղակալն է: Թերթի տեղեկատվությամբ, նա արդեն ձերբակալվել է և բերվել Երևան: