Հունական ծագումով ամերիկացիները հրաժարվել են պատարագ անցկացնել Այա-Սոֆիայում

Հունական ծագումով ամերիկացիները հրաժարվել են պատարագ անցկացնել Այա-Սոֆիայում

PanARMENIAN.Net - Հունական ծագումով ամերիկացիները չեղյալ են համարել իրենց այցելությունը Թուրքիա` Այա-Սոֆիայում պատարագ անցկացնելու համար: Ինչպես գրում է Anatolian News Agency-ն, 250 ամերիկացիները, որոնք կոչ են արել թուրքական կառավարությանը թույլատրել ուղղափառ արարողությունն Այա-Սոֆիայում, հրաժարվել են իրենց մտադրությունից: «Այա-Սոֆիա միջազգային միաբանության» ղեկավար Քրիս Սփիրուի խոսքերով, նա ստացել է թուրքական պաշտոնատար անձնանց հայտարարությունը, որում նրանց մտադրությունը դիտարկվում է որպես սադրանք: «Մեր միակ ցանկությունն էր աղոթել տաճարում, սակայն նման հայտարարությունից հետո ես որոշել եմ չմեկնել Թուրքիա»,- ասել է Սփիրուն: «Այա-Սոֆիա միջազգային միաբանությունը» հիմնվել է 2005-ին ԱՄՆ-ում: Նրա նապատակը ուղղափառ տաճարի վերականգնումն է, չնայած նրան, որ վերջին 450 տարում Այա-Սոֆիան մզկիթ է եղել:

Այա-Սոֆիան եղել է Արևելյան օրթոդոքս եկեղեցու մայր տաճարը 360-1453թթ.: Կոստանդնուպոլսի անկումից հետո այն վերածվել է մզկիթի և գործել մինչև 1934-ը: Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանով 1935-ի փետրվարի 1-ին այն դարձել է թանգարան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---