Ֆրանսիական «Լա փոստը» կներմուծի փոստային մշակույթը Հայաստան

PanARMENIAN.Net - Հայկական Կոնվերս բանկը նախատեսում է բանկային ծառայություններ տրամադրել «Փոստբանկի» 250 բաժանմունքներում, որոնց մեծ մասը գտնվում է երկրի մարզերում: Այդ մասին լրագրողներին մամլո ասուլիսում ասել է Կոնվերս բանկի տնօրեն Տիգրան Դավթյանը, հավելելով, որ դրանք կլինեն ավանդական ծառայություններ, որոնք տրամադրում է բանկը:

Նա հաղորդել է, որ «Փոստբանկի» առաջին բաժանմունքը բացվել է հուլիսի 2-ին Երևանում Բաղրամյան փողոցում, իսկ հետագայում ամեն տարի բացվելու է 50 բաժանմունք մինչև 2015-ը: Բացի դրանից, ընթացիկ տարվա մայիսին Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա փոստը» և «Հայփոստը» համալիր պայմանագիր են կնքել համագործակցության մասին, որի համաձայն Հայաստանում պետք է մատուցվեն մրցունակ և բարձրորակ ծառայություններ: Պայմանագրի շրջանակներում « Լա փոստը» պետք է օգնի ներմուծել նորագույն տեխնոլոգիաներ, ուղեկցել ներդրումները, ինչպես նաև բարձրացնել «Հայփոստի» աշխատողների պրոֆեսիոնալ մակարդակը»,- ասել է «Լա փոստի» միջազգային կապերի տնօրեն ժան-Պոլ Ֆորսևիլը Երևանում: Նրա խոսքերով, Հայաստանում ընդլայնվելու է ծառայությունների ոլորտը, ինչպես նաև բարձրանալու է դրանց որակը:

Իր հերթին «Հայփոստի» գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը հաղորդել է, որ արդեն հիմա Երևանում 100 նամակից 95-ը հասնում են հասցեատիրոջը հաջորդ օրը, իսկ եվրոպական երկրներ` երեք օրում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---