Ստեփան Սաֆարյան. Հայ-վրացական հարաբերությունները չի կարելի նույնիսկ բարիդրացիական համարել, ուր մնաց թե՝ բարեկամական

Ստեփան Սաֆարյան. Հայ-վրացական հարաբերությունները չի կարելի նույնիսկ բարիդրացիական համարել, ուր մնաց թե՝ բարեկամական

PanARMENIAN.Net - Հայ-վրացական հարաբերությունները չի կարելի նույնիսկ բարիդրացիական համարել, ուր մնաց թե՝ բարեկամական: Այդ մասին ՀՀ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Վերին Լարսի փակումը: Իր հերթին խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը հստակ քաղաքականություն չունի հարևանների հարցում, ուստի, միշտ խնդիրներ են առաջանում:

Իր հերթին, «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը չբացառեց, որ սահմանային անցակետը կարող էր փակվել քաղաքական պատճառներով: «Նման խնդիրներ հաճախ են առաջանում, սակայն հայկական կողմը միշտ այլընտրանքային ուղիներ գտնում է սեփական բեռները տեղափոխելու համար»,-ասել է նա:

«Ես չգիտեմ, տեղյա՞կ են արդյոք մեր դիվանագետները Վերին Լարսի փակման մասին: Սակայն, եթե պարզվի, որ այն իրոք փակ է, շատ վատ կլինի: Թբիլիսին պետք է հասկանա, որ Հայաստանն ընդամենը 2 ելք ունի դեպի արտաքին աշխարհ՝ Իրանն ու Վրաստանը»,-ասել է ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հույս է հայտնել որ հայ դիվանագետները կկարողանան կարգավորել բոլոր հարցերը Վրաստանի հետ: «Այդ դեպքում մենք կկարողանանք պատասխան տալ, քանի որ արտահանողների մոտ խնդիրներ են առաջանում»,-ասել է Սաֆարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասաց միայն, որ մանրամասներին տեղյակ չէ և ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:

«Վերին Լարս» ՀԱԿ-ում արդեն երկու օր կանգնած են խաղողով բեռնված 10 մեքենաներ, որոնք ուղևորվում են Ռուսաստան: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին դիվանագիտական աղբյուրներից, ներկա պահին պարզվում են հայկական բեռը պահելու պատճառները, որը նախատեսված է Ռուսաստանի համար:

Իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ անցակետը փակվել է Վրաստանի կողմից: «Թբիլիսին այդ կերպ բողոքում է նրա դեմ, որ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել վրացական բանաձևին»: Երկրորդ պատճառը` «Վերին Լարսը» փակվել է Թուրքիայի խնդրանքով, որը ցանկանում է հայկական խաղողը դուրս մղել ռուսական շուկայից:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---