17 սեպտեմբերի 2010 - 15:36 AMT
Հայաստանը կհյուրընկալի Ուկրաինայի ԱԳ նախարարին ու նախագահին

«Մենք ունենք նախագծեր, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես ուկրաինացիների, այնպես էլ հայերի համար: Մենք հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ ունենք, չկան այնպիսի հարցեր կամ խնդիրներ, որոնք կարողն են խոչընդոտել նրան, որ մեր հարաբերությունները բարձրանան ամենաբարձր մակարդակի վրա»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, Հայաստանում գործում է շուրջ 60 համատեղ ձեռնարկություն, սակայն ներուժը շատ ավելի մեծ է: «Ես ուկրաինացի բազմաթիվ ընկերներ ունեմ, ես ինքս հաճախ եմ եղել Ուկրաինայի տարբեր շրջաններում: Մեր հարաբերությունները դարերի խորքից են գալիս՝ Կիևյան Ռուսիայի ժամանակշրջանից ի վեր հիշատակվում է հայերի ներկայությունը Ուկրաինայի տարբեր մասերում: Այս տարի այցերի ակտիվացման դրական միտում է նկատվում: Ընթացիկ տարում տեղի ունեցան Հայաստանի մշակույթի օրերն Ուկրաինայում: Ես հրավիրեցի իմ գործընկեր՝ Կոնստանին Գրիշչենկոյին Երևան: Սպասում ենք նրան նոյեմբերին: Դուք գիտեք, որ այս տարի մեր նախագահը երկու անգամ այցելեց Ուկրաինա, ուստի մենք ակնկալում ենք ձեր նախագահի այցը: Մենք միշտ ուրախ կլինենք ողջունել նախագահ Յանուկովիչին Հայաստանում, որն, ի դեպ, հայ ժողովրդի մեծ բարեկամն է»,-ասել է Նալբանդյանը, գրում է «Սեգոդնյա.ռու»-ն: