17 սեպտեմբերի 2010 - 16:35 AMT
Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 363,72 դրամ

Սեպտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է $650 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 363.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 363.50 դրամ:

Ընդ որում, սեպտեմբերի 17-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 363,72 դրամ, սեպտեմբերի 16-ի համեմատ ավելանալով 0,41 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 478,26 դրամ` ավելանալով 3,81 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,73 դրամ, ինչը սեպտեմբերի 16-ի ցուցանիշից ավելի է 0,03 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: