17 սեպտեմբերի 2010 - 17:09 AMT
Կարո Մուրադը մտադիր է օգտագործել Քլեվերլիի թույլ կողմերը

Սեպտեմբերի 18-ին Բիրմինգեմում տեղի կունենա բռնցքամարտի մեծ երեկո, որի շրջանակներում տեղի կունենա երկու մենամարտ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

Մինչև 79,4 կգ քաշային կարգում այդ տիտղոսի համար կպայքարեն Նեյտեն Քլեվերլին (Անգլիա) և Կարո Մուրադը (Գերմանիա), իսկ մինչև 66,7 կգ քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն երկու բրիտանացիներ՝ Քելլ Բրուքն ու Մայքլ Ջենինգսը:

«Կարոն բոլոր հնարավորություններն ունի հասնելու իր ուզածին: Դա հեշտ չի լինի, սակայն ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի»,-ասել է Մուրադի փրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլենդը:

Իսկ հայ բռնցքամարտիկը հայտարարել է, որ շատ լավ է վերլուծել իր հակառակորդի ոճը: «Ես կօգտագործեմ Քլեվերլիի թույլ կողմերը և թույլ կտամ իմ բռունցքներին լուծել մենամարտի ելքը»,-մեջբերում է Մուրադին fightnews.com-ը: