ՀՅԴ-ն պահանջում է Արձանագրությունները հանել Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգից

ՀՅԴ-ն պահանջում է Արձանագրությունները հանել Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգից

PanARMENIAN.Net - Հայաստանում շատ քիչ մարդիկ են հավատում, որ երկրի ղեկավարության նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կգնա միայն ՀՀ ազգային շահերի հաշվին:

Նա ընդգծել է նաև, որ հայ-թուրքական Արձանագրությունները պետք է հանել ՀՀ ԱԺ մեծ օրակարգից, քանի որ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---