Ավետիք Գրիգորայն. Հայաստանի շախմատի հավաքականում բարեկամական մթնոլորտ է տիրում, ինչն, անկասկած, իր արդյունքը կտա

Ավետիք Գրիգորայն. Հայաստանի շախմատի հավաքականում բարեկամական մթնոլորտ է տիրում, ինչն, անկասկած, իր արդյունքը կտա

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ավարտել է ուսումնամարզական հավաքը Խանտի Մանսիյսկում կայանալիք Օլիմպիադայից առաջ, որը կկայանա սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 3-ը: Օլիմպիադային կմասնակցի 1376 շախմատիստ աշխարհի 158 երկրից:

Գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ Ջերմուկում մարզվում էին Օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը: Թիմի ավագ Լևոն Արոնյանը բացակայում էր, քանի որ մասնակցում էր «Շախմատի վարպետներ» մրցաշարին:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանն ասել է, որ այս անգամ թիմը ևս պատրաստ է և կաշխատի կրկնել Թուրինի ու Դրեզդենի հաջողությունը: «Մեր հիմնական մրցակիցներն են ՌԴ-ի, Ուկրաինայի, Հունգարիայի, Չինաստանի ու Ադրբեջանի հավաքականները»,-ասել է:

2010թ. Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիադային: Ըստ նրա, դա մեծ պատասխանատվություն է և նա կանի ամեն ինչ, լավ խաղալու համար: Շախմատիստը փաստել է, որ Հայաստանի շախմատի հավաքականում բարեկամական մթնոլորտ է տիրում, ինչն, անկասկած, իր արդյունքը կտա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---