Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է տեղի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ: Դեսպան Քոչարյանը ներկայացրել է մանրամասներ Լիբանանում Հայաստանի դեսպանության գործունեության եւ հեռանկարանային ծրագրերի մասին: Նա անդրադարձել է Հայաստանի անկախության տարիների ընթացքում արձանագրած հաջողություններին եւ մարտահրավերներին, արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներին, հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, բարձրաստիճան եւ գործարար պատվիրակությունների առաջիկայում նախատեսվող այցելություններին, Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման մեխանիզմներին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարաբնույթ հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել ավանդական, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---