ՄԱԿ-ը կշարունակի օժանդակել Հայաստանում ներքին տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանը17 սեպտեմբերի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին, ով տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց պրն. Կալինին կատարած աշխատանքի համար եւ գոհունակություն արտահայտեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Ուոլտեր Կալինի խնդրանքով նախարար Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ այդ ենթատեքստում նշեց, որ Հայաստանի կառավարությունը առաջնահերթ է համարում ղարաբաղյան հակամարտության արդյունքում Ադրբեջանից բռնագաղթած եւ ներքին տեղահանված շուրջ 450.000 անձանց խնդիրների լուծումը` ընդգծելով, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, երբեք մարդկային ճակատագրերը չի շահարկել եւ նրանց օգտագործել էժանագին քարոզչական նպատակներով, այլ փորձել է իր ունեցած հնարավորությունների սահմաններում առավելագույնս լուծել նրանց խնդիրները: Ուոլտեր Կալինը, արձանագրելով ՀՀ կառավարության և ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով գրասենյակի միջեւ համագործակցության արդյունավետությունը, նշեց, որ գրասենյակը շարունակելու է օժանդակել Հայաստանում ներքին տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |