Թուրքիան խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նախապայման է հանդիսանում

Թուրքիան խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նախապայման է հանդիսանում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարի խորհրդականի օգնական Սելիմ Էները:

«Եթե Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկի իր զորքերը որոշ շրջաններից դուրս բերելու գործում, ըստ իս, շատ օգտակար կլինի: Դա ցույց կտա, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և ճիշտ ուղղությամբ է ընթանում: Մենք հուսով ենք, որ դա հնարավոր է»,-ասել է Էները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---