Սերմացու ցորենը Հայաստան կտեղափոխվի «Կովկաս-Փոթի» լաստանավով

Սերմացու ցորենը Հայաստան կտեղափոխվի «Կովկաս-Փոթի» լաստանավով

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Black Sea Ferry Invest ընկերության տնօրեն Խակիմ Մատչանովի հետ, որը լաստանավային փոխադրումներ է իրականացնում Կովկաս նավահանգստից Փոթի: Դեսպան Եսայանը նշել է, որ Հայաստանը կարևորում է լաստանավային փոխադրումների անխափան իրագործումը: Նա նշել է նաև, որ Հայաստան տեղափոխվելու համար նախապատրաստվում են սերմացու ցորենով վագոնները, որոնք հարկավոր է հնարավորինս շուտ հասցնել Հայաստան:

Խակիմ Մատչանովը պատմել է ընկերության գործունեության մասին, ՌԴ-ից ՀՀ բեռնափոխադրումների ժամանակ ծագող խնդիրների մասին: Նա հավելել է նաև, որ ընկերությունը մշակել և կիրառում է առանձին արտոնյալ սակագնային ծրագիր հայ գործարարների համար, որոնք ապրանք են արտահանում Հայաստանից: Ծրագիրն ուղղված է երկրում արտադրության խթանմանը: Զրույցի ավարտին Մատչանովը պատրաստակամություն է հայտնել օպերատիվ օգնություն ցույց տալ սերմացու ցորենը արագ Հայաստան հասնցնելու գործում:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև ընկերության գործունեության, Սև ծովի տարածաշրջանում լաստանավային փոխադրումների հետ կապված հարցեր, հաղորդում է Մոսկվայում ՀՀ դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---