Վանում ձեռնարկվում են անվտանգության խիստ միջոցներ Սուրբ Խաչի պատարագի պատճառով

Վանում ձեռնարկվում են անվտանգության խիստ միջոցներ Սուրբ Խաչի պատարագի պատճառով

PanARMENIAN.Net - Աղթամար կզղու հայկական Սուր Խաչ եկեղեցում պատարագի անցկացման նախապատրաստությունը լիովին ավարտված է: «Բոլոր տեխնիկական աշխատանքներն ավարտված են: Ինչ վերաբերվում է անվտանգության միջոցներին, ապա քաղաքի ոստիկանությունը բավարար է անվտանգություն ապահովելու համար: Բացի դրանից, կղզու տարածքին երկնքից կհետևի ուղղաթիռը: Քանի որ կղզին մեծ չէ, շատ մասնակիցներ հետևելու են պատարագին մեծ էկրանների միջոցով, որոնք ուղիղ եթերով հեռարձակելու են պատարագը»,- ասել է նահանգապետը:

Ինչ վերաբերվում է գմբեթին խաչի տեղադրմանը, ապա ՀԱԵ Պոլսո պատրիարքության ներկայացուցիչ քահանա Թաթուլ Անուշյանը հայտարարել է, որ թուրքական իշխանությունների հաղորդագրության համաձայն, խաչը տեղադրվելու է պատարագից հետո, գրում է Today’s Zaman-ը:

Սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսվում է անցակցնել 95 տարվա մեջ առաջին պատարագը: Սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս խաչ տեղադրել գմբեթին: Պատարագին հրաժավել են մասնակցել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի ՀԱԵ պատրիարքության ներկայացուցիչները: Հրաժարվել են դեպի Վան ուղևորություններից նաև որոշ հայկական տուրիստական գործակալություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---