ՀԱԿ-ն առաջարկում է գնաճի զսպման սեփական «բաղադրատոմսը»

ՀԱԿ-ն առաջարկում է գնաճի զսպման սեփական «բաղադրատոմսը»

PanARMENIAN.Net - «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենաբարեկեցիկ ու հզոր երկրներում, ամենահզոր գործարարներն ու ընկերությունները կորցրեցին իրենց կապիտալի մինչեւ 70-80%-ը, այն դեպքում, երբ նվազ տնտեսությամբ, աշխարհում ամենամեծ տնեսական անկումը՝ 14,4 տոկոս, գրանցած Հայաստանում օլիգարխների ունեցվածքը մեծացավ ու աճեց»,-ասվում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարության մեջ։

ՀԱԿ-ը գտնում է, որ այդ եկամուտների հիմնական միջոցներից մեկը շարունակում է մնալ գների արհեստական, կամայկան բարձրացումը։ «Ընդհանուր գնաճը, նույնիսկ պաշտոնական` ակնհայտորեն նվազեցված տվյալներով, 2010թ. առաջին 8 ամիսներին կազմել է 9.6%։ Անգամ համեստ այս տոկոսները դրամի վերածելով, նշանակում է, թե գնաճի հետեւանքով վերջին մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր ընտանիք կորցրել է՝ մոտ 250.000 դրամ»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀԱԿ-ը պնդում է, որ միայն վերջերս ցորենի միջազգային գների բարձրացման լուրն ստանալուն պես, ալյուրի գինը բարձրացավ 35-40%-ով՝ դրանից մի քանի անգամ պակաս թանկացած ցորենը դեռ տեղ չհասած։

Հայ ազգային կոնգրեսը 2010թ. ներկայացրած իր «100 քայլ» ծրագրում առաջարկում է.

• Սահմանափակել ու կանոնակարգել սուպերմարկետների ցանցը՝ թույլ չտալով առեւտրի ասպարեզում մանր ու միջին բիզնեսի ոչնչացումը։

• Կանխել տնտեսական ռեսուրսների կենտրոնացումը՝ ներկրողների համար օրենքով սահմանելով տվյալ ապրանքի ընդհանուր ծավալի ոչ ավելի, քան 1/3 չափաքանակ։ Անմիջապես գործի դնել հարկային եւ մաքսային օրենսդրության փոփոխությունների այն փաթեթը, որն ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի, զարգացմանը։

• Մաքսային ծառայողներին զրկել գին սահմանելու իրավունքից

• Դադարեցնել դրամի արհեստական արժեւորումը և այլն:

ՀԱԿ-ը գտնում է, որ նգամ տնտեսության այսօրվա պայմաններում, երկրի տնտեսական զարգացման վերափոխումները կատարելու միջոցով կարելի է ընդհուպ 20-40%-ով իջեցնել կենսական անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գները, շատ կարճ ժամանակում 50-80%-ով բարձրացնել կենսաթոշակները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---