18 սեպտեմբերի 2010 - 13:35 AMT
Երևանում կպատրաստեն Հայաստանի ամենամեծ վիեննական շտրուդելը

Սեպտեմբերի 23-ին Երևանում կպատրաստեն Հայաստանի ամենամեծ վիեննական շտրուդելը: Այդ մասին հաղորդում է «Բումերանգ» գովազդային գործակալությունը:

Բացի այդ, նույն օրը կանցկացվի մրցույթ, որի արդյունքում երկու մարդ հնարավորություն կստանա հանգիստն անցկացնել Վիեննայում: