7 օգոստոսի 2001 - 23:04 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Ճշտվեցին Ռուսաստանի Դաշնության նախագահի Երեւան կայանալիք պաշտոնական այցի ժամկետները: Ըստ ՌԴ ԱԳՆ հասարակության հետ կապերի վարչության կողմից տարածված հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան սեպտեմբերի 14-ին: Հիշեցնենք, որ ռուսաստանյան նախագահի այցի նախապատրաստման կապակցությամբ հուլիսի վերջին Երեւանում աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: