18 սեպտեմբերի 2010 - 15:02 AMT
Վրացական կողմը թույլ է տվել հայկական մեքենաներին անցնել Վերին Լարսի անցակետով

Սեպտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին վրացական կողմը թույլ է տվել «Սպայկա» ընկերության մեքենաներին անցնել Վերին Լարսի անցակետով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ընկերության լոգիստիկայի բաժնի պետ Գևորգ Բուդաղյանը:

Ըստ նրա տեղեկատվության, այժմ Վերին Լարսը բաց է մեքենաների համար: Հաղորդագրություններն այն մասին, որ ընկերության մեքենաներին թույլ չեն տալիս անցնել անցակետը փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, չի համապատասխանում իրականությանը:

Երկու օր խաղողով բեռնված հայկական մեքենաներին թույլ չէին տալիս անցնել Վերին Լարսի հսկիչ-անցագրային անցակետը: Մեքենաների թվում կային նաև «Ջերմուկով» բեռնված մեքենաներ: Մեքենաների ընդհանուր քանակը հասնում էր 25-ի: