Հասարակության կարծիքին արագ արձագանքելը երաշխավորում է առաջատար դիրքեր

Հասարակության կարծիքին արագ արձագանքելը երաշխավորում է առաջատար դիրքեր

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ուսանողներին ներկայացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ» բիզնես, որն ունի առաքելություն՚» դասախոսությունը, որի ընթացքում խոսեց ընկերության` կորպորատիվ պատասխանատվության ռազմավարության, ինչպես նաև գործունեության այլ ոլորտների մասին` շեշտադրումն անելով Հայաստանում 3G ամենամեծ ցանցին և ռազմավարական նշանակություն ունեցող այլ ոլորտներին առնչվող հարցերին: Ունկնդիրների մասնագիտական հետաքրքրությունները կանխորոշեցին դասախոսության հիմնական ուղղվածությունը. ուսանողներին հետաքրքրում էին ընկերության հասարակական գործունեությունն ու լրագրողների հետ հարաբերությունները: Քննարկումների առանցքային թեմաներն էին համապատասխան օրենսդրության շրջանակներում` լրագրողների համար ինֆորմացիայի հասանելիությունը, դրա հետ կապված գործընթացները, տրամադրման ձևերը, ինչպես նաև լրատվամիջոցների հետ աշխատանքը:

«Հասարակության տարբեր շերտերի հետ երկխոսություն և թափանցիկ հարաբերություններ հաստատելու առումով ժուռնալիստիկան ամենակարևոր և պատասխանատու մասնագիտությունն է: Բոլոր տեսակի ընկերությունները պետք է լինեն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ինչը կխթանի ընկերությունների պատասխանատու վերաբերմունքի դրսևորումը հաճախորդների և հասարակության հանդեպ, որոնք էլ հանդիսանում են երկրում գործող ցանկացած բիզնեսի հիմնական շահառուները»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

«ՙՊետք է չմոռանանք նաև ժուռնալիստիկայի մեկ այլ կարևոր գործառույթի` բիզնեսի և հասարակության միջև հետադարձ կապի ապահովման մասին: Այլ աղբյուրների հետ մեկտեղ, ընկերություններն իրենց գործունեության վերաբերյալ հասարակական ընկալման մասին տեղեկանում են նաև մամուլում տեղ գտած հրապարակումներից, ինչն ինֆորմացիայի կարևոր աղբյուր է` ընկերության իմիջի և վարկանիշի մասին կարծիք կազմելու համար՚»- ՎիվաՍել-ՄՏՍ-ի հիմնական մոտեցումները ներկայացրեց Ռալֆ Յիրիկյանը:

Քննարկման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը շեշտեց ընկերությունների կողմից թափանցիկ աշխատաոճի ընդունման անհրաժեշտության մասին` հիմնվելով «Հասարակությունն իրավունք ունի իմանալու» գաղափարի վրա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ հասարակության կարծիքին արագ արձագանքելը երաշխավորում է առաջատար դիրքեր` մատուցվող ծառայությունների որակի և նորարարությունների առումով:

Ռալֆ Յիրիկյանը ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց լրատվամիջոցների և հասարակության հետ շփվելու ձևերը. անհրաժեշտ է ունենալ բազմալեզու կայքէջ` անընդհատ թարմացվող տեղեկատվությամբ, կազմակերպել միջոցառումներ` լրատվամիջոցների մասնակցությամբ, և հրավիրել լրագրողներին` լուսաբանելու կազմակերպության ուշագրավ իրադարձությունները, ունենալ հասարակության հետ կապերի հատուկ բաժին, որը պետք է զբաղվի լրատվամիջոցների հետ աշխատանք կազմակերպելով, անցկացնել հեռահաղորդակցության և ֆինանսների հիմունքներին նվիրված դասընթացներ լրագրողների համար` ոլորտի յուրահատկությունների մասին նրանց գիտելիքներն ընդլայնելու նպատակով: Հանդիսանալով ՙՄՏՍ՚ միջազգային խմբի մաս, յուրաքանչյուր եռամսյակ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հրապարակում է գործունեության ֆինանսական և գործառնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---