Միջազգային հանրությունը մտահոգված է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի անարդյունավետությամբ

Միջազգային հանրությունը մտահոգված է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի անարդյունավետությամբ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ նշանակելու անհրաժեշտության մասին խոսակցությունները վկայում են այն մասին, որ միջազգային հանրությունը մտահոգված է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի անարդյունավետությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա, նման նախաձեռնությունները կարող են ապտակ հանդիսանալ ինչպես ղարաբաղյան հակամարտության միջնորդների, այնպես էլ կողմերի համար:

«Բոլոր այդ հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ միջնորդներին ու կողմերին հստակ ասում են՝ բավական է, տղաներ, բանակցությունների ժամանակը անսահմանափակ չէ: Ելնելով դրանից, ես կարծում եմ, որ առաջիկայում ճնշումը հակամարտության կողմերի հանդեպ կաճի, իսկ ընդհանուր քաղաքական իրավիճակը Ղարաբաղի խնդրի շուրջ կակտիվանա»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---