Երևանում տեղի կունենա բողոքի հանրահավաք՝ Սուրբ Խաչ չօծված եկեղեցում կայանալիք պատարագի դեմ18 սեպտեմբերի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ և կկայանա բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների: Ինչպես արդեն հաղորդվել էր, սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վերջին 95 տարում առաջին անգամ կմատուցվի պատարագ: Խոստումներին հակառակ, թուրքական կառավարությունը թույլ չտվեց խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, այն տեղադրվել է մուտքի մոտ: Ըստ Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զախիր Կանդաշօղլուի, «խաչն անպայման կտեղադրվի, սակայն պատարագից հետո»: Մինչդեռ, քրիստոնեության մեջ չօծված ու գմբեթին խաչ չունեցող եկեղեցում պատարագ մատուցելը մեղք է համարվում: Մինչդեռ, ըստ Թուրքիայի մշակույթի նախարարի խորհրդական Իսմետ Յիլմազի, Սբ Խաչի գմբեթը իտալացի մասնագետներն այնպես են վերականգնել, որ խաչի տեղադրումն անհնար է: «Վան մի խաչ է բերել, որի բարձրությունը 2 մետր է, իսկ քաշը՝ 200 կգ: Եթե այն տեղադրվի, գմբեթը չի դիմանա: Մենք մտադիր ենք կրկին մասնագետներ հրավիրել և հնարավորություն ստեղծել խաչի տեղադրման համար»,-նշել է նա: Պատարագին մասնակցելուց հրաժարվել են Էջմիածինը ու Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ: Պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Ինչպես նշում են փորձագետները, Թուրքիան բազում պատրվակներ է հորինում՝ խանգարելու համար հայկական եկեղեցու լիարժեք վերականգնման համար: Ըստ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, շարիաթի օրենքների համաձայն, որոնցով լուռ ղեկավարվում է Թուրքիայի կառավարությունը, չի թույլատրվում խաչ տեղադրել: Երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել, պատարագը կմատուցի ՀԱԵ սպասավորը, սակայն Սուրբ Էջմիածնում դեռ չեն որոշել, թե կոնկրետ ով է մատուցելու պատարագը: Պատարագին ու բողոքի ակցիային կմասնակցեն ավանդական կուսակցությունների, հոգևորականության ու հանրության ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին կմասնակցի միայն Ստամբուլի հայ համայնքը, իսկ պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը, որն առողջության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, հրաժարվել է մեկնել Վան: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |