Էլեն Գրիգորյանը ծանրամարտի ԱԱ-ում զբաղեցրել է 12-րդ տեղը

Էլեն Գրիգորյանը ծանրամարտի ԱԱ-ում զբաղեցրել է 12-րդ տեղը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-26-ն Անթալիայում տեղի է ունենում ծանրամարտի աշխարհի առաջնություն, որտեղ խաղարկվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Սեպտեմբերի 19-ին հայ ծանրորդներից առաջինը ելույթ է ունեցել Էլեն Գրիգորյանը (53 ք/կ):

Նա առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների ԱԱ-ին և հանդես էր գալիս B խմբում: «Պոկում» վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 80 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրում» վարժությունում` 106 կգ: Երկամարտի արդյունքում նա 186 կգ արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել Քսիատինգ Չենը (Չինաստան) 222 կգ-ով:

Սեպտեմբերի 20-ին հանդես կգա Քրիստինե Պետրոսյանը (63 ք/կ), իսկ Մելինե Դալուզյանը (69 ք/կ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75 ք/կ)` համապատասխանաբար սեպտեմբերի 22-ին և 23-ին:

Տղամարդկանց հավաքականը ելույթները կսկսի սեպտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---