Սամվել Կարապետյանն Աղթամարի պատարագի մասին. Հայերն ինքները պետք է որոշեն, թե երբ և ինչպես եկեղեցական ծիսակատարություններ ացնկացնեն իրենց հողում

Սամվել Կարապետյանն Աղթամարի պատարագի մասին. Հայերն ինքները պետք է որոշեն, թե երբ և ինչպես եկեղեցական ծիսակատարություններ ացնկացնեն իրենց հողում

PanARMENIAN.Net - Հայերն Արևմտյան Հայաստանի բնկիներն են և նրանք պետք է որոշեն` երբ և ինչպես եկեղեցական ծիսակատարություններ ացնկացնեն իրենց հողում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագը: Նրա խոսքերով, թուրքական իշխանությունները, վերականգնելով մեկ եկեղեցի, հողին են հավասարեցնում հայկական ճարտարապետության հազարավոր հուշարձաններ` ցանկանալով վերացնել այդ հողից հայերի հետքը: Նա հաղորդել է, որ 2015-ին Սուրբ Խաչը կդառնա 1100 տարեկան, և շատ կարևոր է, որպեսզի հայերն իրենք կազմակերպեն և մատուցեն պատարագ` չսպասելով թուրքական կողմի նախաձեռնությանը կամ հրավերին:

Իր հերթին, գրականագետ Վարդան Դևրիկյանն ընդգծել է, որ խաչի տեղադրման հարցը Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին նոր քննարկումներ կառաջացնի հայ հասարակության շրջանում: Նա ավելացրել է նաև, որ խաչը տեղադրվելու է հոկտեմբերի 27-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---