Հայաստանի վարչապետն ու Չինաստանի փոխվարչապետը քննարկել են բազալտի վերամշակման համատեղ գործարանի ստեղծման հեռանկարը20 սեպտեմբերի 2010 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՉԺՀ առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն այսօր Պեկինում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հայ չինական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա Տիգրան Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ-ի վարչապետ Վեն Ցզյաբաոի ողջույնները` հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի այս այցը Չինաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է, որ տնտեսական ոլորտում կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերը կխորանան ու նոր զարգացումներ կստանան: Նա նշել է, որ տնտեսական ոլորտում կան համագործակցության լավ օրինակներ, ինչպիսին է` «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկությունը: Տիգրան Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ նման օրինակները շատ լինեն: Մասնավորապես, նա ընդգծել է բազալտի վերամշակման համատեղ գործարանի ստեղծման հեռանկարը` տեղեկացնելով, որ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքներով այս առումով Հայաստանում առկա է բարձր որակի հումք: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ազգային կենտրոնում շահագործվելու է արագացուցիչ և նախատեսվում է այս ծրագիրը դարձնել միջազգային նախագիծ: ՀՀ վարչապետը ՉԺՀ առաջին փոխվարչապետին ասել է, որ չինական կողմին է փոխանցվել առաջարկությունների փաթեթ, որը, մասնավորապես, ներառում է գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, մասնավորապես, երկաթուղային տրանսպորտի բնագավառում: Կողմերն ընդգծել են, որ երկկողմ համագործակցության խորացմանը մեծապես կնպաստի Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը: ՉԺՀ առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն ասել է, որ բոլոր ոլորտներում, թե՛ քաղաքական և թե՛ հումանիտար, առկա է սերտ համագործակցություն և չինական կողմը պատրաստ է խորացնելու դրանք: Նա հույս է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-չինական երկկողմ հարաբարությունները կբարձրանան նոր մակարդակի: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը: ՉԺՀ փոխվարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին շնորհավորել է նաև Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |