Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր

Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր

PanARMENIAN.Net - Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահի հետ միասին այցելել է Եռաբլուր: ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ղարաբաղյան պատերազմի հերոսների շիրիմներին և անհայտ կորած զինվորի հուշարձանին:

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, նախագահներին ուղեկցում էին ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԱԾ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:

1991թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանում կայացավ անկախության հանրաքվե: Քվեարկության էր դրված հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ հանրապետություն Խորհրդային Միության կազմից դուրս»: Այդ հարցին դրական պատասխան տվեց հանրաքվեի մասնակիցների 94,39 տոկոսը: Հայաստանի Գերագույն Խորհուրդը 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---