Արցախի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ

Արցախի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է.

«Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Այս օրը տոն է յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Բոլորս միասին տոնում ենք մի պանծալի իրադարձություն, որը հիմք դրեց մեր ժողովրդի դարավոր երազանքների ու ազգային նպատակների իրականացման համար:

Արդեն 19 տարի է, հայ ժողովուրդն ընթանում է իր անկախ պետականության կերտման ու զորացման, հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու զարգացման ճանապարհով: Սա մի դժվարին ճանապարհ է, որը պատվով հաղթահարելու համար պահանջվում է տոկուն կամք ու անսասան ոգի, ամենօրյա բարդ ու տքնաջան աշխատանք, սրտացավ ու հոգատար վերաբերմունք հայրենիքի հանդեպ:

Վստահ եմ, որ Ձեր անմիջական ղեկավարությամբ Մայր Հայաստանը կդառնա ժամանակակից ու զարգացած երկիր, աշխարհասփյուռ հայության հայրենիքը, որտեղ ապրելը պարծանք ու հպարտություն կլինի յուրաքանչյուր հայի համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ ու մաղթում խաղաղություն, բարօրություն եւ մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի»,-հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---