ՀՀ զինված ուժերի մի խումբ աշխատակիցներ և զինծառայողներ պարգևատրվել են շքանշանով եւ մեդալներով

ՀՀ զինված ուժերի մի խումբ աշխատակիցներ և զինծառայողներ պարգևատրվել են շքանշանով եւ մեդալներով

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության համար ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մի խումբ աշխատողների, ինչպես նաեւ մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալներով պարգեւատրելու մասին:

«Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգեւատրվել է` թիվ 59559 զորամասի հրամանատար, գնդապետ Դանիել Կիմի Բալայանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են թիվ 21629 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Էդուարդ Ռուբենի Երիցյանը, թիվ 54533 զորամասի հրամանատար, գնդապետ Գեւորգ Ալբերտի Մանուկյանը, ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի նախագահի խորհրդական, պահեստազորի գեներալ-մայոր Սամվել Մոսկովի Սաֆարյանը:

Արիության մեդալով պարգևատրվել են թիվ 15361 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հակոբ Անդրանիկի Հարությունյանը, թիվ 46677 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Թաթուլ Սլավիկի Հայրապետյանը, թիվ 33651 զորամասի շարքային Արտակ Գառնիկի Ղաբուզյանը:

Ազատամարտիկներ Մխիթար Սերգեյի Ավետիսյանը, Կարեն Գուրգենի Բաբայանը, Էդուարդ Սարգսի Բախշիյանը, Սասուն Սերյոժայի Դավթյանը պարգևատրվել են հետմահու: Պարգևատրվել են նաև ազատամարտիկներ Տոլիկ Վլադիմիրի Բաբայանը, Վարդան Շմավոնի Գևորգյանը, Վլադիմիր Իվանի Խաչատուրյանը, Սեյրան Ալբերտի Կյուրեղյանը, Անահիտ Շաքրոյի Մարտիրոսյանը, Ալբերտ Գուրգենի Ջիվարյանը, Ղարիբ Մայիսի Սարգսյանը, Գեւորգ Հայկազի Սուքիասյանը, Սերգեյ Շահենի Վիրաբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---