Պան Գի Մունը կոչ է արել միավորել ուժերը` մինչև 2015 թվականը Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար

Պան Գի Մունը կոչ է արել միավորել ուժերը` մինչև 2015 թվականը Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով սեպտեմբերի 20-22-ը Նյու-Յորքում ընթացող աղքատության, սովի և հիվանդությունների հարցերի վերաբերյալ գագաթաժողովում` ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մասնակից երկրների ներկայացուցիչներին կոչ է արել միավորել ուժերը` մինչև 2015 թվականը Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու համար, հաղորդում է CNN-ը:

«Միջազգային հանրությունն ունի այն գիտելիքներն ու ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ՀԶՆ հասնելու համար: Այսօր մեր խնդիրը կայանում է ՀԶՆ հասնելու գործողությունների ծրագրի համաձայնեցման մեջ»,- նշել է Պան Գի Մունը սեպտեմբերյան գագաթաժողովի համար պատրաստած իր զեկույցում:

ՄԱԿ ամենամյա Գլխավոր Վեհաժողովը կկայանա սեպտեմբերի 23-ին: ՄԱԿ ներկայացուցիչները երկրների առաջնորդներին կոչ են անում օգտագործել գագաթաժողովը Վեհաժողովին պատրաստվելու համար և մի շարք միջազգային համաձայնագրերը, առաջին հերթին` մարդու իրավունքներին վերաբերողները` ահաբեկչության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության գործում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---