22 սեպտեմբերի 2010 - 11:37 AMT
Աբրահամ-Ֆրոչ մենամարտը կարող է տեղի ունենալ Հելսինկիիում

Super Six World Boxing Classic մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտը Արթուր Աբրահամի (Գերմանիա) ու Կարլ Ֆրոչի (Անգլիա) միջև կարող է տեղի ունենալ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիիում, հազորդում է box-club.ru-ն:

Որպես մենամարտի հավանական ամսաթիվ նշվում է նոյեմբերի 27-ը, սակայն այդ տեղեկատվությունը բռնցքամարտիկների ներկայացուցիչները դեռ չեն հաստատել:

Սկզբում նախատեսվում էր, որ մենամարտը կկայանա հոկտեմբերի 2-ին Մոնակոյում, սակայն մրցաշարի կազմակերպիչները ստիպված էին հետաձգել հանդիպումը Ֆրոչի մեջքի վնասվածքի պատճառով: