ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ընդունելություն էր կազմակերպել Անկախության օրվա կապակցությամբ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ընդունելություն էր կազմակերպել Անկախության օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության 19-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ականավոր գործիչներ, արվեստագետներ և լրագրողներ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը շնորհավորել է ներկաներին Անկախության օրվա կապակցությամբ և նշել է, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին, երբ հանրաքվեի արդյունքում հռչակվեց ՀՀ անկախությունը, բեկումնային դարձավ Հայաստանի նորագույն պատմության և հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև անհրաժեշտ նախապայման հանդիսացավ միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու համար: Նա հավելեց նաև, որ խաղաղության պահպանումը մեր բարդ տարածաշրջանում կենսական նշանակություն ունի:

«Հայաստանը հետևողական է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, որը պետք է հաշվի առնի ներկա իրողությունները, և բարձր է գնահատում ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կառուցողական դերը հակամարտության կարգավորման գործում»,-ասել է հայ դիվանագետը:

Ընդունելությանը ելույթ է ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, որը նշել է ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը Ռուսաստանի ու Հայաստանի միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---