«Ուայթհոլը» մտադիր է զբաղեցնել Ռուսաստանում հայկական կոնյակի շուկայի 25 տոկոսը

PanARMENIAN.Net - «Ուայթհոլ» ընկերությունը ՌԴ-ում ալկոհոլի ներմուծման ու դիստրիբյուտորական առաջատար ընկերություններից մեկն է, որը պայմանագիր է կնքել Great Valley ընկերության հետ, որը հայկական կոնյակի հիմնական արտադրողների թվին է պատկանում: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, որը ներկայացրել է «Ֆինմարկետը», ընկերությունը մտադիր է 2011թ. Great Valley-ի արտադրանքի իրացումը հասցնել 2,1 մլն շշի, ինչը համապատասխանում է հայկական կոնյակի շուկայի 10 տոկոսին:

Վաճառվելու են ընկերության երկու ապրանքատեսակներ՝ Great Valley 500-2000 ռուբլի արժողությամբ մեկ շշի համար և «Տիգրան Մեծ»՝ 2000 ռուբլի արժողությամբ:

Great Valley ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Արտադրանքի հիմնական մասն իրացվում է ՌԴ-ում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում և այլ երկրներում: «Ուայթհոլ» ընկերությունը ստեղծվել է 1992թ., որի անփոփոխ ղեկավարն է Մարկ Կաուֆմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---