22 սեպտեմբերի 2010 - 13:39 AMT
Հայկական վիրտուալ տաղավարը ստացել է «Շանհայ Էքսպո-2010»-ի գլխավոր մրցանակը

Չինաստանում ընթացող պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգյանը սեպտեմբերի 21-ին Անկախության օրը հանդիպել է Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ հրապարակվել է «Էքսպո Շանհայ օնլայն բյուրոյի» որոշումը, ըստ որի` վիրտուալ տաղավարի գերազանց կազմակերպման և ներկայացման համար հայկական կողմին շնորհվել Է գլխավոր մրցանակը:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, սա հայկական պատվիրակության միակ նվաճումը չԷ. վիրտուալ տաղավարն իր տեխնոլոգիական լուծումների և դրանց լավագույնս իրականացնելու համար արժանացել Է արծաթե մեդալի:

«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը, որն ընթանում է «Լավագույն քաղաք, լավագույն կյանք» կարգտախոսի ներքո, Շանհայում բացվել է այս տարվա ապրիլի 30-ին և կտևի մինչև հոկտեմբերի 31-ը: Հայաստանի տաղավարն իրենից Աշխարհի Քաղաքի` ապագայի նոր կենդանի մոդուլի մոդել է ներկայացնում: