3 օգոստոսի 2001 - 21:52 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՒ ՕԳՈՍՏՈՍԻ ՎԵՐՋ
Հայկական ատոմակայանը կվերսկսի իր գործունեությունը մինչեւ օգոստոսի վերջ: «Առկա» գործակալության տվյալներով, մինչեւ օգոստոսի 10-ը Ռուսաստանից ՀԱԷԿ տեղ կհասցվի միջուկային վառելիքի որոշ քանակություն: ՀԱԷԿ-ը կանգնեցրել է իր գործունեությունը հուլիսի 10-ից 45 օրով` պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման համար: Հիշեցնենք, որ Մոսկվայում վարած բանակցությունների արդյունքում, Միջազգային պետբանկը միջուկային վառելիքի ձեռք բերման համար Հայաստանի ատոմակայանին 6 ամսով տրամադրել է 4 միլիոն դոլարի վարկ` տարեկան 9,9% դրույքաչափով: Մոսկվայում ձեռք է բերվել համաձայնություն նաեւ միջուկային վառելիքի դիմաց պարտքի մարման վերաբերյալ: 2001 թվականի նոյեմբերից Հայաստանը պարտավորվում է սկսել վերջին տարիների պարտքերի մարումը, որոնք կազմում են 17 միլիոն դոլար: Պարտքը նախատեսվում է ամբողջությամբ մարել 2002թվականի հունիսին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: