Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի պատճառով սահմանների կառավարումն այստեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում

PanARMENIAN.Net - ԵՄ-ն հավանություն է տալիս Հարավային Կովկասում սահմանների կառավարման ինտեգրված մոտեցմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օնո Սիմոնսը Հայաստանում ու Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակման և կատարելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատաժողովի ժամանակ: Ըստ նրա, դա առավել դյուրին կդարձնի մարդկանց միգրացիան, ինչպես նաև ապրանքների ու տրանսպորտի տեղափոխումը: Նա նշել է, որ «Հարավային Կովկասում սահմանանրի համալիր կառավարում» ծրագիրը նպաստում է համապատասխան պետական կառույցների համագործակցության ակտիվացմանն, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջպետական մակարդակով: Սիմոնսը նշել է նաև, որ Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի պատճառով սահմանների կառավարումն այստեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում և ներտարածաշրջանային համագործակցությունը կբարձրացնի քաղաքացիների անվտանգության մակարդակը Հարավային Կովկասում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---