22 սեպտեմբերի 2010 - 16:15 AMT
Քահան Սոյակը փորձում է համոզել հայերին, որ թուրքական կառավարությունը դեմ չէ խաչի տեղադրմանը Սբ Խաչի գմբեթին

Եթե հայ-թուրքական սահմանը բաց լիներ, ապա Սբ Խաչի պատարագին շատ հայեր կժամանեին Հայաստանից: Ինչպես հայտարարել է Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քահան Սոյակը, հայերի համար անհասկանալի է, թե ինչու Թուրքիան չտեղադրեց խաչը պատարագի ժամանակ: Նա նաև նշեց, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև մինչ օրս չկան դիվանագիտական հարաբերություններ, թեև ԱՄՆ-ն աջակցում էր անցած տարի ստորագրված արձանագրություններին: «Հայերը կարծում են, թե թուրքական կառավարությունը դեմ է խաչի տեղադրմանը: Մենք փորձում ենք բացատրել սփյուռքում և Հայաստանում, որ դա այդպես չէ»,-ասել է Սոյակը, գրում է Today’s Zaman-ը: