Հայաստանում գործազուրկների թիվը կրճատվում է

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը ավելացել է 7.8 %-ով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 105 613 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ ընթացիկ տարվա հուլիսի հետ համեմատած աշխատավարձի մակարդակը մեծացել է 7.7 %ով:

Միաժամանակ միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4.7 %ով` կազմելով 85 368 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 9%-ով` կազմելով 132 518 դրամ: Միևնույն ժամանակ, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010-ի հունվար-օգոստոսին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 1.4%ով` կազմելով 82 600 մարդ: Ընդ որում` օգոստոսին հուլիսի համեմատ գործազուրկների թիվը կրճատվել է 1.7%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---