22 սեպտեմբերի 2010 - 17:43 AMT
Տվերում հայկական կիրակնօրյա դպրոց կբացվի

Սեպտեմբերի 26-ին Տվերում կսկսի գործել հայկական կիրակնօրյա դպրոցը, որտեղ կսովորեցնեն հայոց լեզու և գրականություն: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ուսուցումը կիրականացվի ժամանակակից մեթոդներով և անվճար:

Այլ միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 3-ին տեղի կունենա Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված «Ժողովրդների բարեկամություն» համերգը: Իսկ նոյեմբերի 21-ին ուղևորություն է կազմակերպվում Մոսկվայի հայկական եկեղեցի՝ ցանկացողները կմկրտվեն: